ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն այսուհետ կհամագործակցի Պրոֆեսոր Ա.Լ. Պոլենովի անվան ռուսական գիտահետազոտական նյարդավիրաբուժական ինստիտուտի, իսկ ԱՆ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը»՝ Ն. Ն. Պետրովի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի հետ:



Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Սանկտ Պետերբուրգ այցի շրջանակներում համագործակցության մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել, ըստ որոնց՝ պետերբուրգյան այս գիտահետազոտական կենտրոններում կարող են նաև վերապատրաստվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի և Արյունաբանական կենտրոնի բուժաշխատողները:



Արտակ Ջումայանը եղել է նաև Սանկտ Պետերբուրգի «Սուրբ Վերապատվելի Նահատակ Եղիսաբեթ» քաղաքային հիվանդանոցում: Այնտեղ ծանոթացել է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման փորձին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն