Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ջերմուկ, հանդիպում են ունեցել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանի հետ, որը ներկայացրել է իրավիճակը` նշելով, որ քաղաքն ապրում է բնականոն կյանքով:

Շրջայցի ընթացքում Կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացել են զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված շինարարական աշխատանքներին:



Զբոսաշրջության կոմիտեի կողմից կարևորվել է զբոսաշրջային կյանքի աշխուժացումը քաղաքում և համատեղ քայլերի ձեռնարկումը դրան հասնելու նպատակով:

Այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Ջերմուկի հյուրընկալության ոլորտի ներկայացուցիչների հետ:

Կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանը նշել է, որ Ջերմուկը շարունակում է մնալ գերակա ուղղություն ինչպես ներքին, այնպես էլ ներգնա զբոսաշրջության համար և Կոմիտեն կշարունալի հետևողական քայլեր ձեռնարկել քաղաքում զբոսաշրջային հոսքերի ակտիվացման նպատակով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն