Իրանական «Ռուզբեն» ֆիլմի նկարահանումները կիրականցվեն նաև Հաղպատ բնակավայրում
Հոկտեմբերի 28-ին Ալավերդի համայնք են այցելել «Ռուզբեն» ֆիլմի միջազգային կապերի պատասխանատու Մաջիթ Շարիֆխոդային, իրանցի պրոդյուսեր Հոսեյն Թահերին, Հայաստանում նրանց խորհրդատուները՝ Անդրանիկ Խեչումյանը, Վանուշ Շերմազանյանը և Գևորգ Ասատրյանը։
Բազմասերիալանոց այս միջազգային կինոֆիլմը բաղկացած կլինի 76 մասից, որոնք կնկարահանվեն Հայաստանի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Ալավերդի համայնքի Հաղպատ բնակավայրում՝ Հաղպատ վանական համալիրի տարածքում։
Ֆիլմը նպատակ ունի սերտացնել հայ-իրանական հարաբերությունները։
Միջազգային պատմական սերիալը ընդգրկելու է 5-6-րդ դարերի պատմությունը, որտեղ կնկարահանվեն նաև հայ դերասաններ։
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը կարևորել է մշակույթի դերն ու նկատել, որ հենց մշակույթն է, որ երկու պետությունների մեջ ստեղծում է ամուր կապ։
Հյուրերը համայնքի ղեկավարի հետ ունեցել են նախնական քննարկում և համագործակցելու պայմանավորվածություն։