Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Ֆրանսիայի Օ Դը Սեն նահանգի նահանգային խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդի գլխավորած պատվիրակության հետ այցելել են Լուսաձորի և Ակնաղբյուրի անասնապահական ֆերմաներ, որտեղ շրջել և ծանոթացել են խոշոր և մանր եղջերավոր անասունների պահման պայմաններն:



Շրջայցին մասնակցել են նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Անն Լույոն, փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը և մի շարք աշխատակիցներ:



Շրջայցը շարունակվել է Ակնաղբյուրի ֆերմային կից պանրի գործարանում, որտեղ ներկաները ծանոթացել են արտադրական գործընթացին, ինչից հետո եղել են պիլոտային այգիներում և տեսել ոռոգման ջրանցքը:



Օրվա վերջում հյուրերը եղել են նաև Գանձաքարի միկրոֆերմայում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն