Արմեն Գրիգորյանը Լեհաստանի Սենատի փոխնախագահի հետ հանդիպմանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները
Նոյեմբերի 8-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի փոխնախագահ Բոգդան Բորուսևիչի հետ:
Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային մարտահրավերները, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները:
ԱԽ քարտուղարը և Սենատի փոխնախագահն երկուստեք կարևորել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացը: Այս համատեքստում Բոգդան Բորուսևիչը իր աջակցությունն է հայտնել ժողովրդավար Հայաստանին: