Սոկարը, նավթամուղ լինելուց զատ, ի սկզբանե Աստված էր, ընդ որում, գլխավոր աստվածն էր
Սոկարը, նավթամուղ լինելուց զատ, ի սկզբանե Աստված էր, ընդ որում, գլխավոր աստվածն էր: Հին Եգիպտոսում Սոկարը (կամ Սեկերը) ուներ ևս երկու անուն՝ մեկը Պտահ, իսկ ամենատարածվածը՝ Օսիրիս: Էս մեր Սոկար-Պտահ-Օսիրիսն աշխարհի ստեղծողն ու անդրշիրիմյան աշխարհի ղեկավարն էր, ահեղ դատաստանի կազմակերպիչը և, առհասարակ, կարգ ու կանոնի քավորը, ի հակառակ Սոկարի եղբոր` Սեթի, ով չարն էր: Սոկարն ուներ որդի, ում լույս աշխարհ էր բերել, մեր բոլորիս կողմից արդեն սիրված, Իսիդան` անարատ հղիության միջոցով: Ըստ հին եգիպտական պաշտամունքի Սոկարի ու Իսիդայի որդի Հորուսը ծնվում է, որպեսզի ի կատար ածի իր հոր կամքը: Հորուսի ծնունդի օրը եգիպտացիներն ամեն տարի նշում էին հունվարի սկզբին, գնալով տաճար, այնտեղից տուն տանելով կենաց ծառի ճյուղեր, և միմյանց շնորհավորելով Հորուսի ծննդյան առթիվ:
Հարկ է նաև նշել, որ այս հին եգիպտական սուրբ երրորդության պաշտամունքը միայն եգիպտոսում չէր, որ տարածված էր,ու ըստ էության բուն էգիպտական էլ չէր: Շումերներն ունեին նույն երրորդությունը, ինչպես նաև մենք ու պարթևները: Էգիպտական դիցաբանությունը ֆիքսում է Իսիդայի այցը Աստատրայի մոտ, երբ նա փնտրում էր իր ամուսնու դիակը: Հասնելով Աստատրայի ու Թամուզի կեցավայր` փյունիկյան Բիբլոս քաղաք (ներկայիս Լիբանանում), Իսիդան համոզում է, որ Սոկարի մարմինն իրեն հանձնեն:
Բիբլոսը հետո դարձավ Բիբլիա, այսինքն` ավետարան: Դա եղավ նրանից հետո, երբ հույն առևտրականները սկսեցին այցելել Բիբլոս քաղաք պապիրուս գնելու նպատակով: Այդ ժամանակից բիբլոս բառը հունարեն նշանակում է գիրք, իսկ բիբիլիան դարձավ սուրբ գիրք, որն ըստ էության վերոհիշյալ սուրբ երրորդությունը, մի փոքր ծյունինգ արած ձևով, ներկայացրեց ամբողջ աշխարհին:
Մեր բառամթերք Բիբլոս բառը մուտք գործեց, երբ Ռոբերտ Քոչարյանի օրոք «լիբանանցի» գործարարները, ըստ էության Խոդորկովսկուց խլած հայաստանյան ակտիվների հիման վրա, Հայաստանում համանուն բանկ բացեցին: Իմիջայլոց, Բիբլոս բանկի երկարամյա ղեկավար Միհրան Շամալյանն էր, Սոկարի կողմից կառուցված, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման գլխավոր գանձապահը, այսինքն մարդ առանց ում ստորագրության մի կոպեկ չէր կարող ծախսվել այդ նավթամուղի կառուցման համար: Ընդ որում, Շամալյանը նավթամուղի կառուցումը վերահսկող ամենաբարձրաստիճան հայը չէր: Ամենաբարձրաստիճանը Թորոյան Գևորգն էր, ով համատեղությամբ համ նավթամուղի կառուցման տնօրենների խորհրդում էր նստած, համ էլ` Հայաստան համահայկական հիմնադրամի...
Էս մեր նավթային տիրակալները առհասարակ շատ են սիրում սիմվոլիզմը: Ներկայիս ՏԱՆԱՊ գազամուղը ժամանակին կրում էր Նաբուկո անունը: Նաբուկոն դե Բաբելոնի այն արքան էր, որ գերեվարված հրեաներին ազատություն պարգևեց` հակառակվելով Բաբելոնի էլիտայի կամքին: Ու դատելով այն իրադարձություններից, որոնք տեղի են ունենում Իրանում` այդ գազամուղի շահագործմանը հանձնվելուց 3 տարի անց, կարելի է եզրահանգել, որ Նաբուկոն նորից տրաքցրեց Բաբելոնը:
Ինչևէ, Սոկարի հետ կապված ևս մի շատ հետաքրքիր երևույթ կա. նա, ինչպես ասացի, հայտնի էր նաև Պտահ անունով, որը նշանակում է քանդակագործ կամ ճարտարապետ և կոչված էր ցույց տալու, որ նա է ստեղծել աշխարհը: Բերքատվության սեզոնի 4րդ ամսվա 26րդ օրը, երբ եգիպտացիք Սոկարի օրն էին նշում, ընդունված էր վզից կախել սոխի հասկ, որը խորհրդանշում էր այն, որ ամենակարևոր բաները միշտ թաքնված են աչքից, այնպես, ինչպես սոխի «պտուղն» է միշտ գետնի տակ, պիտի փորես, որ հասնես:
Հ.Գ. Սոկարի պաշտամունքը մինչ օրս շատ տարածված է: Հոլիվուդում օրինակ վերցրին, նկարում պատկերված Սոկար-Պտահ-Օսիրիսին մարմնավորող արձանը, ներկեցին ոսկեգույն, անունն էլ դրեցին Օսկար: Նենց չի, որ շատ պիտի փորես, որ «գտնես», եղածը մի տեղափոխած տառ ա, բայց քանիսը գիտե՞ն...