Այսօր Հանրապետության Հրապարակում տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության հրավիրած «Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է» խորագրով բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Արցախի, ընդդեմ նրա շրջափակման։



Հանրահավաքից հետո ցուցարաները մոմեր են վառել՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի։

Մի խումբ ցուցարարներարգելափակել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բոլոր մուտքերը, ինչպես փակ է Արցախի մուտքը։



ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց անժմկետ նստացույց է սկսել Արցախի պետնախարարի խորհրական Արտակ Բեգլարյանը:  Որոշ անձինք արդեն միացել են նստացույցին եւ պլանավորում են անհնազանդության այլ ակցիաներ։



Արդեն մի քանի օր է, որ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, իսկ երեկ դադարեցրել են նաեւ Արցախի գազամատակարարումը:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն