Դեկտեմբերի 24-ին և 25-ին Արցախի առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը նախարարության պատասխանատուների հետ այցելել է Մարտակերտի և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ, ինչպես նաև տեղամասային հիվանդանոցներ և բուժկետներ։ Այդ մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։



Գործադիր տնօրենների ուղեկցությամբ նախարարը շրջել է բուժհիմնարկներով և ծանոթացել շենքային պայմաններին, իրականացվող բժշկական հնարավորություններին, սարքավորումների հագեցվածությանն ու դեղորայքային ապահովվածությանը։



Այցերի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ նաև բուժանձնակազմների հետ, որոնց ընթացքում գործադիր տնօրենները ներկայացրել են բուժհիմնարկների գործունեությունը։ Նախարարը լսել է նրանց կողմից բարձրացված հարցերը, քննարկվել են առկա խնդիրներն ու լուծման տարբերակները։



Սամվել Ավետիսյանի կողմից տրվել են մի շարք հանձնարարականեր բուժհիմնարկների բնականոն աշխատանքների բարելավման ուղղությամբ և հավելել, որ նմանատիպ այցերը կկրեն շարունակական բնույթ։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն