Երևանի «Դինամո» մարզադահլիճում օրերս անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին 10 քաշային կարգերում ավելի քան 80 ըմբիշ է մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից՝ հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հայաստանի առաջնությունից ազատված էին աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը և Մ23 տարեկանների աշխարհի առաջնության հաղթող Վազգեն Թևանյանը, իսկ ըմբիշներ Արման Անդրեասյանը, Սերգեյ Սարգսյանը և Լյովա Գևորգյանն առաջնությունը բաց են թողել վնասվածքների պատճառով:



Հայաստանի առաջնության արդյունքներով կձևավորվի հավաքական թիմը, որը հունվարից ուսումնամարզական հավաք կանցկացնի և կնախապատրաստվի աշխարհի և Եվրոպայի առաջնություններին:



Հայաստանի առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները՝ ըստ քաշային կարգերի.

57 կգ - 1-ին տեղ՝ Մանվել Խնձրցյան, 2-րդ տեղ՝ Էդիկ Հարությունյան, 3-րդ տեղ՝ Սարգիս Բեգոյան, Առաքել Մովսեսյան:

61 կգ - 1-ին տեղ՝ Մեջլում Մեջլումյան, 2-րդ տեղ՝ Նորիկ Հարությունյան, 3-րդ տեղ՝ Նարեկ Հովհաննիսյան, Լևիկ Միքայելյան:



65 կգ - 1-ին տեղ՝ Տիգրան Ղազարյան, 2-րդ տեղ՝ Անդրանիկ Ավետիսյան, 3-րդ տեղ՝ Հրաչյա Մարգարյան, Հայկ Աղաբաբյան:

70 կգ - 1-ին տեղ՝ Հայկ Պապիկյան, 2-րդ տեղ՝ Գևորգ Մխեյան, 3-րդ տեղ՝ Նարեկ Հարությունյան, Հովհաննես Բոթոյան:

74 կգ - 1-ին տեղ՝ Հրայր Ալիխանյան, 2-րդ տեղ՝ Մենուա Յարիբեկյան, 3-րդ տեղ՝ Խաչատուր Պապիկյան, Ռազմիկ Սիմոնյան:

79 կգ - 1-ին տեղ՝ Մհեր Քոչոյան, 2-րդ տեղ՝ Արման Ավագյան, 3-րդ տեղ՝ Նարեկ Գրիգորյան:

86 կգ - 1-ին տեղ՝ Կնյազ Իբոյան, 2-րդ տեղ՝ Մուշեղ Մկրտչյան, 3-րդ տեղ՝ Պապիկ Հունանյան:

92 կգ - 1-ին տեղ՝ Իգոր Սարկիսյան, 2-րդ տեղ՝ Ազատ Կարապետյան, 3-րդ տեղ՝ Գուրգեն Սիմոնյան:

97 կգ - 1-ին տեղ՝ Խաչատուր Խաչատրյան, 2-րդ տեղ՝ Հենրիկ Հայկյան, 3-րդ տեղ՝ Սուրեն Մարտիրոսյան:

125 կգ - 1-ին տեղ՝ Մարտին Սիմոնյան, 2-րդ տեղ՝ Գոռ Գալոյան, 3-րդ տեղ՝ Ռոբերտ Ստեփանյան:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն