Արցախի հումանիտար աղետի մասին իրազեկում՝ իսպանական Սանտա Կոլոմա դե Գրամենետի քաղաքում
Լաչինի միջանցքի փակման, Լեռնային Ղարաբաղում հումանիտար արտակարգ իրավիճակի պատճառներով՝ Կատալոնիայի «Արարատ» հայկական ասոցիացիան, Սանտա Կոլոմա դե Գրամենետի քաղաքապետարանի հետ համաձայնեցված ՝ վրան է տեղադրել քաղաքի կենտրոնում՝ տեղի բնակչությանը Արցախի հումանիտար ճգնաժամի մասին իրազեկելու համար։
Աշխարհը պետք է իմանա ու դատապարտի, որ 120 000 արցախցի հայեր՝ առանց սննդամթերքի ու դեղամիջոցների, գտնվում են իրական պաշարման մեջ։