Շուրջ 50 տարի նորոգման երես չտեսած Գորիսի թիվ 5 ՆՈւՀ-ը արդեն հարմարավետ, կոկիկ է դարձել․ հիմնանորոգման աշխատանքները ավարտվել են:

Գորիսի համայնքապետարանի ու Յունիսեֆի համագործակցությամբ են մեկնարկել հիմնանորոգման աշխատանքները․ շուրջ 5 ամիս անց՝ ներքին հարդարում, նոր դռների, պատուհանների տեղադրում, հատակի, տանիքի նորոգում, էներգամատակարարման, ջրամատակարարման ցանցի նորոգում։



110 երեխա է հաճախում նախակրթարան, բայց նախատեսվում է ավելացնել նաև նոր խմբեր, ինչը հնարավորություն է տալիս, որ ավելի շատ երեխաներ նախադպրոցական կրթություն ստանան։



Մինչև սույն թվականի հունվարի վերջ նախատեսվում է նաև նոր գույքով համալրել նախակրթարանը։ Այդ առթիվ Գորիսի համայնքապետարանը սերտորեն աշխատում է «Ֆոքըս օն չիլդրեն նաու» (Focus on Children Now (FCN)) բարեգործական կազմակերպության հետ, որի ֆինանսական օժանդակությամբ մանկապարտեզի ամբողջ գույքը կարդիականացվի։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն