Արարատի մարզում այսօր մեկնարկել է 2023 թվականի ձմեռային զորակոչը: Մարզի զորակոչիկներին ճանապարհել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը ու ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Հովսեփյանը։



Մարզի ղեկավարը ծառայության մեկնող տղաներին կոչ է արել բարձր ոգով մեկնել հայրենիքը պաշտպանելու՝ մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն:

«Տղերք, հայրենիքին ծառայելուց ավելի բարձր պատիվ չկա, քանի որ հայրենիքից առավել թանկ ոչինչ չունենք։ Խաղաղության միակ ճանապարհը ուժեղ ու միասնական լինելն է։ Իմ խնդրանքը ձեզ՝ եղեք զգոն, ծառայակիցներին վերաբերվեք ինչպես ձեր եղբորը, թև ու թիկունք եղեք միմյանց։ Հարգելի ծնողներ, ձեզ էլ մաղթում եմ ամուր կամք, համբերություն։ Թող խաղաղություն լինի մեր երկրում, Աստված պահապան բոլորին»,– իր խոսքում ասել է մարզպետ Թևոնյանը։





Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն