Մեծ Պարնի բնակավայրի դպրոցն ապահովվել է ջրով, կառուցվել է մաքրման կայան
Սպիտակ խոշորացված համայնքի Մեծ Պարնի բնակավայրում «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից տրամադրված ֆինանսական աջակցությամբ իրականացրել է «Մեծ Պարնիի դպրոցի սանիտարական վիճակի բարելավում» ծրագիրը: Դպրոցն ապահովվել է խմելու ջրով, վերանորոգվել են թվով 10 սանհանգույցները, կառուցվել է մաքրման կայան:
Կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանի հրավերով այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն այցելել են դպրոց՝ կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Դպրոցականների ուժերով դպրոցի բակում նաև ծառատունկ էր իրականացվել։
Գոռ Ասրյանն իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի դեսպանատանը հերթական մեծ աջակցությունը մարզին ցուցաբերելու և «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ին՝ ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելու համար՝ նշելով, որ կրթական հաստատությունների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերը նույնպես նպաստում են գյուղական բնակավայրերում կրթության որակի բարելավմանը: