Տեխասի հայկական եկեղեցին ճանաչվել է ԱՄՆ-ի՝ 2022 թվականի լավագույն շինությունը՝ ըստ հեղինակավոր world-architects.com կայքի:

Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը գտնվում է Դալլասի հյուսիսային Քերոլթոն արվարձանում, ստացել է ամենաշատ ձայները ԱՄՆ-ի 2022 թվականի տարվա շինություն անվանակարգում:

Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին օծվել է նախորդ տարի՝ 2022 թվականի ապրիլի 23-ին, իսկ առաջին կիրակնօրյա պատարագը մատուցվել է մեկ օր անց՝ ապրիլի 24-ին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակման օրը։



Եկեղեցին նախագծվել է 7-րդ դարում ստեղծված Սուրբ Հռիփսիմե եկեղեցու նախատիպով, ունի գեղեցիկ ու յուրատիպ ճարտարապետություն:

Նախորդ տարի նույն մրցանակին արժանացել էր Martin Luther King Jr. Memorial-ը (Մարտին Լյութեր Քինգ կրտսերի հուշահամալիր) մայրաքաղաք Վաշինգտոնում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն