Հրդեհային անվտանգության խախտումների պատճառով տեսչական մարմիններն այսօրվանից արգելել են «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը։ Առևտրի կենտրոնի աշխատակիցներն այսօր բողոքի ցույց են իրականացրել՝ բողոքելով տոնավաճառը փակելու որոշման դեմ: 

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ տեսչական մարմնի կողմից արձանագրած 17 խախտումներից 12-ը շտկվել են, 5-ը շտկելու համար խնդրում են ժամանակ տալ և չկասեցնել գործունեությունը։



Տեսչականում, սակայն, քաղաքականություն է փոխվել։ Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի։ Թերությունների հայտնաբերմանն անմիջապես հաջորդելու է գործունեությունը կասեցնելու որոշումը։



Տոնավաճառը շուրջ 600 աշխատակից ունի։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից փակվել է:



«Մալաթիան» կփակվի՞․ տոնավաճառի վերազինումը ձեռնտու չէ սեփականատիրոջը



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն