Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արտավազդ Ոսկանյանի և ոլորտային մի քանի այլ պատասխանատուների հետ շրջել է քաղաքի կենտրոնական և ծայրամասային թաղամասերի մի շարք փողոցներով։



Համայնքի ղեկավարը տեղում հետևել է փողոցների ու մայթերի մաքրման, աղ-ավազային խառնուրդով մշակման աշխատանքների ընթացքին։



Պատասխանատուների հետ զրուցել ու քննարկել են աշխատանքների իրականացման ընթացքի, տեխնիկա-սարքավորումների ընդհանուր վիճակի և առկա խնդիրների վերացման համար անհրաժեշտ աշխատանքներին առնչվող հարցեր, որին հաջորդել են համապատասխան հանձնարարականները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն