Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի առաջնության չեմպիոնները
«Դինամո» մարզահամալիրում այսօր կայացել են Հայաստանի բռնցքամարտի առաջնության եզրափակիչ մենամարտերը։ Տղամարդկանց13 և կանանց 3 քաշային կարգերում հայտնի են դարձել երկրի ուժեղագույն բռնցքամարտիկները։
48 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Բարեղամ Հարությունյանը, 51 կգ-ում` Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ-ում` Հենրիկ Սահակյանը, 57 կգ՝ քաշային կարգում` Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային կարգում՝ Արթուր Ղազարյանը, 63,5 կգ-ում՝ Արթուր Շախպազյանը, 67 կգ քաշային կարգում՝ Արարատ Հարությունյանը, 71 կգ քաշային կարգում՝ Զավեն Գալստյանը, 75 կգ քաշային կարգում՝ Վախթանգ Հարությունյանը, 80 կգ քաշային կարգում՝ Համբարձում Հակոբյանը, 86 կգ քաշային կարգում՝ Ռաֆայել Հովհաննիսյանը, 92 կգ քաշային կարգում՝ Անուշավան Մխիթարյանը, +92 կգ քաշային կարգում՝ Դավիթ Չալոյանը։
Կանանց առաջնությանը մասնակցածած 14 բռնցքամարտիկները մրցել են 3 քաշային կարգերում։ Հայաստանի չեմպիոններ են հռչակվել Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (52 կգ) և Տաթեւիկ Խաչատրյանը (57 կգ):