«Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը». հայտնի են մրցույթի հաղթողները
Մարտի 23-ին, ժամը՝ 13:00-ին, A1 Art Space — ում տեղի ունեցավ մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ՄԻՊ հաստատության հետ համատեղ իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը» մրցույթի արդյունքների ամփոփման պաշտոնական արարողությունը:
Մրցույթի նպատակն է նորարական գաղափարների և թվային տեխնոլոգիաների միջոցով բարձրացնել մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը՝ իրականացնելով ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր։
Մրցույթի մասնակցության հիմնական երկու պահանջներից մեկը իննովացիոն տարրի և թվային գործիքների միջոցով իրականացման հնարավորության պայմանն էր: Այսպիսով հաղթող ճանաչված թիմերի ծրգարերի կիրառությունը կլինի հավելվածների, պոդկաստի և AR-ի միջոցով:
Նախընտրական փուլին դիմած 38 թիմից ընտրվել է 6-ը, որոնք անցել են ﬔնթորության փուլ մարդու իրավունքների, մարքեթինգի և հաղորդակցության ոլորտների մասնագետների հետ։ Այնուհետև գաղափարները ներկայացվել են միջազգային ժյուրիի դատին։
Միջոցառման ընթացքում հնչեցին ելույթներ և պատվավոր հյուրերը թիմերին հանձնեցին մրցանակները: Բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր, և հայտարարվեցին 3 լավագույն գաղափարները իրենց համապատասխան թիմերով որոնք արժացան հետյալ մրցանակներին՝
1-ին տեղ` Safe Childhood 1.000.000 ՀՀ դրամ
2-րդ տեղ՝ Kanani Podcast 650.000 ՀՀ դրամ
3-րդ տեղ՝ Դիանա Աբգար AR վիզուալիզացիա 300.000 ՀՀ դրամ
Մասնակից թիմերը գաղափարներ էին ներկայացրել երեխաների, սպառողների իրավունքների պաշտպանության, գյուղական բնակչության տեղաշարժման խնդրների, ինչպես նաև մոբբինգի և հոգեբանակ ճնշումների ենթարկված մեծահասկաների աջակցման մեխանիզմեր կիրառելու վերաբերյալ:
Հաղթող թիմը՝ Safe Childhood նախաձեռնությունն է։ Այն իրականացվելու է բջջային հավելվածի միջոցով, որի հիմնական նպատակն է երեխաներին սովորեցնել, թե ինչ պետք է անել, երբ բախվում են դաժան վերաբերմունքի, վտանգավոր արարքի, բռնության, իրավունքների ոտնահարման՝ բակում, դպրոցում կամ այլ հասարակական վայրում։
Kanani Podcast նախագիծը պլանավորում է իրականացնել պոդկաստերի շարք՝ իրազեկելու հասարակությանը մոբինգի վերաբերյալ, ինչպես նաև, տրամադրելու հոգեբանական գործիքներ, որոնց շնորհիվ մոբինգի զոհերը ձեռք կբերեն սթրեսակայունություն և կսովորեն հակազդման ճիշտ ձևերը, ինչը կնպաստի երևույթի կանխարգելմանն ու առողջ հարաբերությունների ձևավորմանը:
Դիանա Աբգար AR վիզուալիզացիա թիմի ստեղծած ծրագրի շնորհիվ օգտատերերը կկարողանան վիրտուալ կապ հաստատել 20-րդ դարի հայոց պատմության մեծագույն կին դիվանագետ, մարդու իրավուքների ջատագով Դիանա Աբգարի հետ, ծանոթանալ նրա կյանքին ու գործունեությանը՝ այդպիսով հանրության շրջանում բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում հայտնի հայ գործիչների գործության մասին իրազեկվածությունը:
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց․ «Սոցիալական նորարարությունն առավել մեծ կենսական նշանակություն է ձեռք բերում մարդու իրավունքների պաշտպանության համար։ Սոցիալական նորարարության մեջ ներդրումներ կատարելով՝ մենք կարող ենք կառուցել ավելի իրավահավասար և արդար հասարակություն, որը պաշտպանում է մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը»:
«Կարծում եմ, որ մրցույթն օգնել է ստեղծել համայնքի զգացում երիտասարդների շրջանում, ովքեր մարդու իրավունքների պաշտպանության նվիրյալներն են՝ խթանելով համագործակցությունն ու ցանցային հնարավորությունները: Այն նաև նպաստել է մարդու իրավունքների պաշտպանների և առաջնորդների հաջորդ սերնդի ձևավորմանը»,- ասաց ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։
Միջոցառման ամփոփումից հետո հյուրերը հնարավորություն ունեցան շփվելու մասնակիցների և մենթորների հետ, ինչպես նաև կապեր հաստատելու՝ գաղափարները զարգացնելու նպատակով։ Միջոցառման ամփոփումից հետո, հյուրերը ունեցան հնարավորություն շփվելու միջոցառման մասնակիցների հետ, ինչպես նաև կապերի հաստատելու հյուրերի և հնարավոր դոնորների հետ: