Հայաստան-Վրաստան գործարար համաժողովը առաջին արդյունքներն արդեն շոշափելի են
Վրաստանում կայացած Հայաստան-Վրաստան գործարար համաժողովը, կարևորվել է հայ և վրաց գործարար շփումների աշխուժացմանն ուղղված կարևոր քայլերով։
«Մանթաշյանց» գործարարների միությունից հայտնում են, որ Համաժողովին ներկա են եղել Վրաստանի փոխվարչապետը, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Իր ելույթում Սանոսյանը մասնավորապես նշել էր որ այս ձևաչափով համաժողովը Հայաստանի և Վրաստանի գործարարներին հնարավորություն կընձեռի առավել հանգամանալից ծանոթանալ երկու երկրների տնտեսական միջավայրին, ներդրումային հնարավորություններին և, իհարկե, կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ գործարար կապերի հաստատմանը։
Համաժողովին ներկա են եղել նաև 60-ից ավել հայ գործարներ՝ Մանթաշյանց գործարարների միությունից, ովքեր նոր ծանոթություններից զատ ստացել են անհրաժեշտ տեղեկատվություն բոլոր այն հնարավորությունների մասին, որոնք կարող են նպաստել գրավելու օտարերկրյա ներդրողներին՝ Հայաստանում շահութաբեր բիզնես գործունեություն վարելու համար։
Մանթաշյանց ԳՄ համահիմնադիր, նախագահ Վարհամ Միրաքյանը համաժողովից հետո ամփոփելով տպավորությունները նշել է.
«Համաժողովի ընթացքում ներկայացվեց Վրաստանի առավելությունները հայ գործարարների համար և Հայաստանի առավելությունները վրացի գործրարների համար՝ բիզնես գործընթաց իրականացնելու տեսանկյունից։ Պետության կողմից նման ձևաչափով միջոցառումների կազմակերպումը շատ կարևոր է բոլոր այն հայ գործարարների համար, ովքեր ցանկանում են դուրս գալ վրացական շուկա, սա շատ լավ առիթ է վրացական շուկան ճանաչելու և նոր գործարար կապեր ստեղծելու համար»։
Այն հարցին, թե արդյոք աշխարհի 9 քաղաքներում մասնաճյուղ ունեցող միությունը կբացի մասնաճյուղ նաև Վրաստանում, միության նախագահը հավելել է․
«Մենք պլանավորում ենք մոտ ամիսներին մասնաճյուղ բացել Մանթաշյանցի հայրենիքում ևս, այս միջոցառման ընթացքում հայ գործարարների հետ շփումը ամուր հիմք դարձավ առաջիկայում մասնաճյուղի բացումն անխուսափել դարձնելու համար»։
Այս ձևաչափով համաժողովը Հայաստանի և Վրաստանի գործարարներին հնարավորություն կընձեռի առավել հանգամանալից ծանոթանալ երկու երկրների տնտեսական միջավայրին, ներդրումային հնարավորություններին և, իհարկե, կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ գործարար կապերի հաստատմանը։