Աշխարհում, մեր տարածաշրջանում ու երկրի ներսում ամեն ինչ դինամիկ կերպով փոխոխվում է: 

Այն Հայաստան, որը կար մինչև 2018 թվականն, ալլևս չկա, այն Հայաստան, որը կար մինչև 2020 թվականն, այլևս չկա, այն քաղաքական լանդշաֆտը, որը կար երեկ, այսօր չկա։

Սակայն կա մեկ անփոփոխ բան, դա քաղաքական մտածողությունն է, կամ այն խառնիճաղանց, անհասկանալի, անըմբռնելի բանը, որն անվանում ենք քաղաքական կյանք։ Դա մնացել է նույնը՝ դա այն քաղաքական բառապաշարն է, դիսկուրսն է, որը դեռ մնացել է ու իրականության հետ որևէ աղերս չունի՝ իրականությունից կտրված կուսակցություններ, կամ այն, ինչն անվանում ենք կուսակցություններ, ամենաշատ հնչող բառեր՝ ռուսամետ, արևմտամետ և այլն։ 

Մեր միտքը, բառապաշարն, ընկալումները որևէ աղերս չունեն իրականության հատ, ավելին, դրանք բառ-հասկացության տեսքով ծուղակներ են, որոնք թույլ չեն տալիս հասկանալ ու գնահատել իրականությունը։

Ամբողջ քաղաքական դաշտը պետք է վերբեռնել, վերաձվել, վերաիմաստավորել, վերագնահատել։ Նոր իրականությունը նոր մտածողություն ու նոր դերակատարների կարիք ունի։ Հին իներցիան պետք է հաղթահարել ու պետք է սկսենք ինքներս  մեզանից, յուրաքանչյուրս ․․․։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն