Լրագրողներն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի, ծանոթացել մարտական հերթապահության ընթացքին
Մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի:
ԶԼՄ-ների ներկայացուցիչները ՊՆ N զորամասում հետևել են օրվա կարգացուցակով սահմանված պարապմունքների անցկացման ընթացքին, զրուցել զինծառայողների և սպաների հետ:
Այնուհետև հավատարմագրված լրագրողներն այցելել են առաջնագիծ, ծանոթացել մարտական հերթապահության ընթացքին, հարցազրույցներ անցկացրել դիրքապահ անձնակազմի հետ:
Օրվա ավարտին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել պաշտպանության նախարարության գործունեությունը լուսաբանելու համար հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդիպումը ՊՆ մամուլի քարտուղարի հետ: