Քաղաքացուն արգելել են մասնակցել ՀայաՔվե-ին՝ պատճառաբանելով, որ նա ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ շորտերով է․ Քրիստինե Վարդանյան
Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր մի քաղաքացու արգելել են մասնակցել ՀայաՔվե-ին և քվեարկել, պատճառաբանելով, որ նա ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ շորտերով է:
Քաղաքացուն տվել են թուղթ, որտեղ գրված է, որ էլի ուշադրություն, հանրային ծառայողը պետք է բացառի «տոնական, փայլուն, թափանցիկ ... հագուստ կրելը»:
Քաղաքացին իհարկե հանրային ծառայող չէ և աշխատանքի չէր գնում, այլ ցանկանում էր քվեարկել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը և Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրենսդրական փսփոխության օգտին:
Ներքևում տեղադրում եմ քաղաքացու նկարն, ում շորտերի պատճառով արգելել են իրացնել իր սահմանադրական իրավունքը և ԱԺ նիստերի դահլիճից կադր ՔՊ պատգամավորի մասնակցությամբ:
Հ. ես երբեք չէի անդրադառնա հագուստի թեմային, եթե այս ռեժիմը չորոշեր դա էլ դարձնել գործիք` քաղաքացիների իրավունքների ոտնահարման համար: