Շիրակի մարզից Հանքավանի «Արագած» ճամբարում հանգիստը կանցկացնի 340 դպրոցական
Շիրակի մարզի տարբեր համայնքներից «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով այս տարի Հանքավանի «Արագած» ճամբարում հանգիստը կանցկացնի 340 դպրոցական։
Հանգիստը կազմակերպվելու է երկու հերթափոխով՝ 20-ական օրով:
Այսօր ճամբար է մեկնել երեխաների առաջին հերթափոխը` 190 դպրոցական:
Նրանց Գյումրու Վարդանանց հրապարակից ճանապարհել և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից բարի հանգիստ է մաղթել Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։
ՀՀ կառավարության տրամադրած միջոցներով կազմակերպված ամառային հանգստի ծրագրում ընդգրկվել են սոցիալական տարբեր խմբերի պատկանող ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաները: