Հունիսի 30-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Արարատ» մոր և մանկան առողջարանում ՆԳՆ Փրկարար ծառայությունն անցկացրել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը առողջարաններում» ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Այդ մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։



Ուսումնավարժությանը տեղում հետևել են ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Տիգրան Պետրոսյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, գնդապետ Տիգրան Կարապետյանը, Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը և այլ պաշտոնատար անձինք։



Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները, ինչպես նաև ապահովել վերջիններիս ներդաշնակ աշխատանքը և արդյունավետ փոխհամագործակցությունը այլ ծառայությունների հետ:



Ուսումնավարժությանը ներգրավված են եղել ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների փրկարարական, ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Վայոց ձոր» ԳԳՄ և «ՀԷՑ» ՓԲԸ Ջերմուկի տարածքային տեղամասերի անձնակազմերը, «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի և Հայկական Կարմիր խաչի ընկերության Վայոց ձորի մասնաճյուղի արագ արձագանքման թիմերը։



Ուսումնավարժության ղեկավար Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Սարգսյանը հյուրերին համառոտ ներկայացրել է ուսումնավարժության ընթացքը:



Սցենարի համաձայն՝ Վայոց ձորի ՄՓՎ ՃԿԿ 911 ահազանգ է ստացվել այն մասին, որ տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով Ջերմուկ քաղաքի «Արարատ» մոր և մանկան առողջարանում տեղի է ունեցել մասնակի փլուզում, հրդեհ է բռնկվել հյուրանոցի 3-րդ հարկում, կան տուժածներ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ առողջարանի աշխատակիցների կողմից իրականացվել է հանգստացողների տարահանում:

Հրշեջ- փրկարարների ուժերով իրականացվել են`

  • բացազատում, հետախուզություն և իրավիճակի գնահատում,
  • փրկարարական աշխատանքներ,
  • հրդեհաշիջում:

Միաժամանակ, հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ, իրականացվել են նաև որոնողափրկարարական աշխատանքներ, հայտնաբերվեցին տուժածներ։ Հրշեջ-փրկարարների և կամավորների կողմից տուժածները դուրս են բերվել փլատակներից, ցուցվաբերվեց առաջին բուժօգնություն և տեղափոխվեցին հիվանդանոց։

Մեկ այլ տեղամասում տեղի է ունեցել ինքնավթար, որին հրշեջ-փրկարարները օպերատիվորեն արձագանքել են մեկ մարտական հաշվարկի ուժերով, իրականացրել տուժածին ավտոմեքենայից դուրսբերման, սահմանազատման, գազի արտահոսքի դադարեցման, հոսանքազրկման աշխատանքներ։

Ամփոփելով արդյունքները, փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը ուսումնավարժության ողջ ընթացքը գնահատել է լավ, հույս հայտնելով, որ ձեռքբերված գիտելիքներն ու հմտությունները, նպատակային կկիրառվեն հնարավոր արտակարգ դեպքերի ժամանակ՝ ակտիվ փոխհամագործակցելով նաև վարժանքին ներգրավված այլ ծառայությունների հետ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն