Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի պկ384+50 — պկ481+40 /պկ467+50-պկ473+61/ տեղամասում՝ Օձունի խաչմերուկում (Մ-6 և Հ-35 ավտոճանապարհների փոխհատում), կատարվում են վերականգնման և բարելավման աշխատանքներ։



Շինարարությունն իրականացնում է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Պռոշաբերդշին» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը կատարվում է ՀՀ պետական բյուջեից։



Այս պահին կապալառուն իրականացնում է հենապատի բետոնացման, հողային, Օձունից դեպի Մ-6 ժամանակավոր ճանապարհի կառուցման աշխատանքներ։



«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է շինհրապարակ, հետևել ճանապարհաշինության ընթացքին, աշխատանքների ժամկետների ու որակի վերաբերյալ զրուցել կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն