Քաղաքապետն Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին: Այս մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Այսօր առավոտից «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը (Եղվարդի խճուղի)՝ բարձրաձայնելով մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների լիազորություններին։
Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայումս գործուղման մեջ է։ Քաղաքապետը բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին»,- նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակիչներն ապրիլի 14-ին՝ ժամը 08:00-ից, փակել էին Եղվարդի խճուղին: Նրանք պահանջում են 4000 քմ կանաչապատ բակային տարածքը վերադարձնել բնակիչներին: