Հայ Առաքելական Եկեղեցու Կաթողիկոսը հանդիպելու է ադրբեջանցիների հոգևոր առաջնորդի հետ
Փաստորեն Հայ Առաքելական Եկեղեցու Կաթողիկոսը հանդիպելու է ադրբեջանցիների հոգևոր առաջնորդի հետ Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջնորդի միջնորդությամբ: Թե ինչ են քննարկելու չի հայտարարվում, խոսվում է տարածաշրջանային մարտահրավերների մասին: Բայց քանի որ միջնորդը Պատրիարք Կիրիլն է ուրեմն հիմնական մարտահրավերն էլ հայերին սսկցնելն է: Ուրիշ մարտահրավեր որի լուծմանը պետք է ներգրավել հայերի Կաթողիկոսին Մոսկվան էս տարածաշրջանում չունի: Հանդիպելու են քննարկեն թե ոնց պետք է լավ հարևան լինենք, իրար հետ չկռվենք ու ամենակարևորը ընդունենք այն ինչ կա ու չընդվզենք:
Ենթադրում եմ կողմերը նաև կընդգծեն հումանիտար ծրագրերի կարևորությունը, կաթողիկոսն էլ կխնդրի ազատ արձակել գերիներին: Կար ժամանակ, երբ Կաթողիկոսը կասեր որ Հադրութը ազատելու համար ազգովի պիտի մահվան գնանք, ու գերիներին էլ զոհաբերենք, բայց ժամանակները փոխվել են: Ահագին բան ա փոխվել Ավարայրից հետո: Ժամանակին մեզ համար կարևոր էր ամեն գնով պահպանել ինքնիշխանությունը ու այդ պայքարի առաջին ճակատում հաճախ հենց հոգևորականներն էին: Գիտակցյալ մահն էր մեզ համար անմահությունը, իսկ հիմա գլխավոր հոգևորականը պետք է զմրսի մեր պետական խայտառակությունը, դաշնակցի դավաճանությունը, ու ազգային տոտալ բարոյալքությունը:
Վստահ եմ կգտնվեն նրանք, որ կպնդեն որ Կաթողիկոսի քայլերը քաղաքական նպատակահարմարութամբ են դրդված, այնպես ինչպես Քոչարյանի էս երերք տարվա արշավը, բայց եթե Քոչարյանը գոնե որպես քաղաքական գործիչ է ներկայանում (թեկուզ և երբեք այդպիսին չի եղել), Կաթողիկոսը ի՞նչ գործ ունի էդ կրկեսի մեջ: Տենաս ո՞վ ա Վեհափառին ասել, որ նա պետք ա քաղաքականությամբ զբաղվի: Ես օրինակ կրոնապետության ստեղծման կողմնակից եմ, բայց քանի դեռ այն չկա կուզենամ հասկանամ ո՞րն է Գարեգին Բ-ի քայլերի տրամաբանությունը:
Ո՞նց ա լինում որ մեկ հելնում Փաշինյանի հրաժարականն է պահանջում, մեկ էլ Փաշինյանից ոչմի բանով հետ չմնացող Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում, էլ չասեմ Արմեն Սարգսյան և այլն... Հիմա էլ Ալլահշուքյուր Փաշազադե... Ոնց ա էլի ստացվում որ Հարությունյանը, Արմեն Սարգսյանը ու Փաշազադեն օկ են, իսկ Փաշինյանը ոչ: Ուզում եմ հասկանամ, ո՞վ է դա որոշում, Աստվա՞ծ, բանականությունը՞... էդ դեպքում ես եմ երևի դեբիլ, որ ոչմի տրամաբանություն չեմ տեսնում այստեղ: Եթե որոշողը բանականությունը չի, ապա ոնց կարող է մեր Աստծո օծյալ վեհափառը այդ որոշումը կատարել:
Ես չգիտեմ երբ ու ոնց ստացվեց որ Հայ առաքելական Եկեղեցու առաջնորդ վեհափառ մարդուն զանգում ասում են՝ կեթաս սրա ձեռը կսեղմես, նրա հետ էլ կնկարվես: Կարծում եմ մոտավորապես նույն սխեմայով Քոչարյանին են ասել՝ կեթաս մի երկու տարի կնստես հետո մի 20% փայ կվերցվես, որ կոնտրոլի տակ պահես իրավիճակը: Նույն ձև Գենշտաբի պետին են զանգել ասել՝ կխփես Շուշի, հետո կասես, որ Իսկանդեռը թույն զենք ա ու հրաժարական կտաս: Ու էդ զանգերը իջեցվել են ընդհուպ մինչև բանակի միջին օղակի սպայակազմ, մանր մունր կրիմինալ ժուլիկներ ու մի երկու օբեկտ ունեցող բիզնեսմեններ: Հիշյալ բոլորը զանգը ստացել ու կատարել են հրահանգը, որովհետև դա քաղաքական առումով նպատակահարմար են գտել: Ու ասեմ ձեզ՝ զարմանալի չէ որ գենշտաբը բռնում հայրենիք ա հանձնում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Իրենց ասել են հողերը տվեք Նիկոլին հեռացնենք որ հետո մտնենք Բաքու, սրանք էլ տվել են: Տալը հո վերցնել չի, տալուց հեշտ բա՞ն: Վերջի վերջո նրանք հո Աստծո օծյալներ չեն որ թացը չորից տարբերեն: Իսկ այ Կաթողիկոսի դեպքում չգիտեմ էլ ինչ մտածեմ...
Մի բանի մեջ հստակ համոզված եմ, եթե մեր հասարակության մեջ լիներ բարոյականության դրոշակակիր, եթե լիներ մի կառույց, որի պարտքը կլիներ հալածվել հանուն ճշմարտության, որը երանի կտար արդարության քաղցն ու ծարավը սրտներում ունեցող մարդկանց, մեր ժողովուրդը լրիվ ալ դեմք կունենար: Էդ ժամանակ գենշտաբն էլ գենշտաբ կլիներ, ԱԱԾ-ն էլ, կրթությունն ու գիտությունն էլ ու ամեն մեկը իրա փայ քաղաքական նպատակահարմարությանը չէր նայի: Մենք, ցավոք, բարոյականության դրոշակակրի փոխարեն ունենք աճող եկեղեցիների ցանց, որոնք վերածվել են հպարտ կռապաշտ հեթանոսների ինկուբատորների և ինչպես բոլոր կռապաշտները՝ արդարացիորեն պատժվում ենք Աստծո կողմից:
Աստված, ասել է թե՝ բանականությունը ինչքան արդար է էդքան էլ դաժան: Մի հատ ընկալեք իրավիճակի բոլոր երանգները՝ մեր սուտինյորը մեզ պուտանկա է սարքում ու էդ պրոցեսին քավոր է նշանակում մեր հոգևոր առաջնորդին:
Հ.Գ. տենաս Սիսիանի էն հոգևորականը որ Փաշիյնանին ձեռք չմեկնեց, ի՞նչ է մտածում երբ տեսնում է Վեհափառին Արայիկի, Արմենի ու Ալլաշուքյուրի հետ...