Հարցեր, որոնք պիտի առաջանան բոլորի մոտ, ովքեր գլուխը օգտագործում են նաև մտածելու համար, այլ ոչ միայն ուտելու, կամ փակ աչքերով լսելու...

1. Եթե վարչապետը պնդում է, որ Հայաստանի տիրապետության տակ կան ադրբեջանական հողեր (սա պնդում է Հայատանի, այլ ոչ Ադրբեջանի վարչապետը), ապա ինչու է մեր տղաների կյանքի հաշվին պաշտպանում ադրբեջանական հողերը ադրբեջանից:

2. Եթե ինքդ համոզմունք ունես, որ ադրբեջանական հողեր ես տիրապետում, ինչպես ես ուզում ռուսական օգնություն, սա փաստացի կնշանակի, որ Ռուսաստանին ուզում ես ներգրավել ադրբեջանից ադրբեջանական հողերը քեզ թողնելու մեջ:

3. Եթե անկեղծ ես և ակնկալում ես ռուսական օգնությունը, ապա ինչու Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, անձամբ չես խնդրում օգնություն, այլ օդի մեջ արտահայտություններով ես ակընկալում...

4. Արդյոք չես փորձում քո գեղացու շուստրիությամբ քցես ռուսներին, իրանց առանց դիմելու ներքաշես կոնֆլիկտի մեջ, բայց զուգահեռ պնդես, որ դրանք ադրբեջանական հողեր են

5. Կարողա՞ դու ադրբեջանցի եղբորդ խոստացել ես տալ այն ինչ նա ուզում է, սակայն ռուսները չեն թողնում, դուք էլ երկու եղբայր պայմանավորվել եք հայ տղերքի արյան գնով տաս

6. Ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, չհամաձայնվեցիր կանգնեցնել պատերազմը անվազն երկու անգամ, որ քեզ չասեն դավաճան, արդյունքում կորցրեցինք Շուշին, Հադրութը և հազարավոր կյանքեր, այնպես էլ հիմա, վախենալով կորցնել պաշտոնդ, խաբում և չես անում խոստումդ, արդյունքում ուժով կորցնենք ամբողջ Սյունիքը...

Վերջում.

Նժդեհն ասում էր. երբեք ձեռք մի մեկնիր գետին ընկածին, եթե նրա մեջ չկա ինքնուրույն ոտքի կանգնելու վեհ զգացումը...

Մեզ ոչ մեկ ձեռք չի մեկնելու, քանի որ մենք ընտրել ենք գետին ընկած մնալու ամոթալի ուղին...



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն