Նիկոլ Փաշինյանի հարցը Թուրքիային
«Մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, բայց մենք մի հարց ենք ուզում տալ Թուրքիային ու Ադրբեջանին՝ իրենք ուզում են Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնել, թե՞ չէ, ուզում են հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակել ու ավարտին հասցնել, թե՞ չէ։ Եթե չէ, դա ուրիշ հարց է»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է պարզ պատասխանեն այս հարցերին՝ ոչ թե հայտարարություններով, այլ գործողություններով։ «Մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորենք։ Թող պատասխանեն՝ իրենք ուզում են հայ ժողովրդին ոչնչացնե՞ն, հայկական պետականությունը ոնչացնե՞ն, շարունակե՞ն ցեղասպանության քաղաքականությունը։ Եթե այո, մեզ ի՞նչ ընտրություն է մնում, բացի դիմադրությունը։ Եթե ոչ, ուրեմն իրենք ճիշտ են, որ կա պատմական շանս՝ էս տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու։ Մենք պատրաստ ենք, մեզ թուրք ասելով՝ չեն կանգնեցնի։ Որովհետև նրանք, ովքեր այդ ձևակերպումը մտցրել են մեր բառապաշարի մեջ, ուզում են, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը միշտ մնա մատաղացուի կարգավիճակում»,- ասաց Փաշինյանը։
Lragir.am