«Դա հիմնավորված տեսակետ է». Կրեմլում մեկնաբանել են Պատրուշևի հայտարարությունն Ուկրաինայում հնարավոր «բռնկման» վերաբերյալ
ՌԴ Անվտանգության խորհդրի քարտուղար Նիկոլայ Պոտրուշևը իր հիմնավոր կարծիքն է հայտնել, երբ ասել է, որ «ցանկացած պահին Ուկրաինայում բռնկվել»: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պատրուշևն ավելի վաղ հայտարարել էր, որ «ցանկացած պահի Ուկրաինայում կարող է այնպիսի բռնկում տեղի ունենալ, որ միլիոնավոր ուկրաինացիներ կվազեն ապաստան գտնելու այլ վայրերում»:
«Տվյալ դեպքում ես չեմ կարծում, որ կարող եմ կամ պետք է զբաղվեմ կանխատեսումներով… դա Անվտանգության խորհրդի ղեկավարի տեսակետն է, որը ընդարձակ համալիր տեղեկությունների է տիրապետում, զբաղվում է այդ տեղեկության վերլուծությամբ և զարգացումների տարբեր սցենարների մոդելավորմամբ: Նա արտահայտում է իր տեսակետը, որը հաստապես այնպիսի տեսակետ չէ, որը հիմնված չէ ոչնչի վրա: Դա հիմնավորված տեսակետ է»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում:
Tert.am