Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ազատվել է պաշտոնից. նա կնշանակվի ՀՀ փոխվարչապետ
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ազատվել է պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք կառավարության որոշումներից: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Համբարձում Մաթևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»: Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի Մաթևոսյանը կնշանակվի ՀՀ փոխվարչապետ։
Politik.am