Թուրքիայի և Ադրբեջանի հետ «սիրախաղդ» չպարտադրես մեզ․ Սոֆիա Հովսեփյան
Թուրքիայի և Ադրբեջանի հետ «սիրախաղդ» չպարտադրես մեզ։ Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող Ազատագրական շարժման հավաքի ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով Փաշինյանի երեկվա ասուլիսին։
«Փաստացի երկրի վարչապետը խոսում էր,թե ինչպիսի բարեկամություն պետք է ստեղծի Թուրքիայի հետ։ Այդ նույն Թուրքիայի, որ ամեն վայրկյան մոռանում է կամ մոռացության է փորձում մատնել 1915 թվականը։ Եվ եթե ինքն ուզում է սիրախաղի մեջ լինել, ապա թող լինի, բայց ոչ հայ ժողովրդի անունից կամ ժողովրդի փոխարեն։ Դա թույլ չենք տա»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին առ այն, որ պատերազմից մեկ տարի անց առաջնագծի հենակետերի ամրաշինական աշխատանքներն ինչո՞ւ չեն կատարվել և վարչապետի իմիջայլոց պատասխանին այս հարցին, Հովսեփյանն ասաց․ «Իսկ ինչո՞վ է զբաղված երկրի գերագույն հրամանատարը, ինչո՞վ է զբաղված, որ մինչ օրս որևէ գեներալիտետ, որոնք նահանջը կազմակերպեցին ամբողջ պատերազմի ընթացքում չեն պատժվել և ավելին՝ պարգևատրվել են։ Ինչո՞վ է զբաղված երկրի գլխավոր հրամանատարը, երբ տեսնում է , որ առաջնագծում հայ զինվորին ադրբեջանցին փորձում է վախեցնել։ Սա խոսում է իր թուլության և թողտվության մասին։ Սա փաստում է այն, որ մեր երկրում անիշխանություն է։ Միակ բանը, որ ինքը կարող է անել Թուրքիայի և Ադրբեջանի հետ «սիրախաղ» անելն է»։
Politik.am