ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը միանում է «Ազատագրական շարժման» առաջ քաշած պահանջներին
Այսօր աշխատանքային հանդիպում է կայացել Ազատագրական շարժմանը միացած Կարին Տոնոյանի, Արա Զոհրաբյանի հետ, քննարկվել շարժման նպատակն ու խնդիրները: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը, կարևորելով Շարժման ծավալած ազգանվեր գործունեությունը, առաջ քաշված խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը` միանում է առաջ քաշված պահանջներին`
– Կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը` այդ թվում պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
– Թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
– Պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- նշված է հաղորդագրությունում:
Armeniatoday.news