«Ուզում եմ հնչեցնել որոշ հռետորական հարցեր, նաև առաջարկություններ, թե ինչպես կարելի է դուրս գալ այս վիճակից․ այստեղ նստածներից որևէ մեկը հավատո՞ւմ է, որ այս քննարկումը որևէ նշանակություն կունենա իր համար։ Բարձրացված հարցերին ինքը (Նիկոլ Փաշինյանը) կպատասխանի՞, կամ դրանից ի՞նչ կփոխվի։ 

Համոզվա՞ծ եք, որ այն, ինչ ինքը ներկայացնում է, կարդում և հասկանում է, թե ինչ է գրված՝ ունենալով այն փորձը, որ ինքը միջանցք ասելով ճանապարհ է հասկացել, բայց հետագայում, երբ բացատրել են, որ միջանցք նշանակում է տարածքային ամբողջականության զիջում, հիմա ուզում է հետ պտտել, չի ստացվում։ Դուք համոզվա՞ք եք, որ նա նույնիսկ այսօր փաստաթուղթ ներկայացնի, վաղը չի կեղծի դա և ուրիշը չի ներակյացնի։ Դուք համոզված չե՞ք, որ գործ ունենք սուտասան պրոֆեսիոնալ սրիկայի հետ, որ էս երեք տարի բոլորիս ֆռռացնում է․ ի՞նչ ենք սպասում իրենից»,- խորհրդարանական լսումների ժամանակ ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը՝ դիմելով ներկա ընդդիմադիր պատգամավորներին և ընդգծեց, որ այսօր օրակարգային միակ հարցը պետք է Փաշինյանին պետական համակարգից դուրս շպրտելը լինի։

Yerevan.today

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն