26,2 մլն դրամ վարչապետի աշխատակազմին՝ հույժ գաղտնի գնման համար
Վարչապետի աշխատակազմին կհատկացվի 26 մլն 239 հազ. դրամ՝ տեխնիկայի թարմացման նպատակով։ Որուշումն ընդունվեց Կառավարության նոյեմբերի 25-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։
Այս նպատակով Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2021 թվականի պետական բյուջեում։ Նախագծի մյուս կետերը վարչապետի աշխատակազմը համարել է հույժ գաղտնի։
Որոշման նախագծում, որպես միջոցառման նկարագրություն, նշված է, որ գումարը հատկացվում է վարչապետի աշխատակազմի աշխատանքային պայմանների բարելավման նպատակով վարչական սարքավորումների ձեռքբերման համար։
Hetq.am