Ռուսաստանը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այո, ես կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Երեւանի եւ Անկարայի միջեւ միջնորդական աջակցության համար։ Ռուսաստանը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ եւ բազմիցս հայտարարել է, որ այդ ուղղությամբ ջանքեր է գործադրում։ Մեր երկիրը պատրաստ է ամեն կերպ հետագայում եւս նպաստել դրան։Տվյալ գործընթացի թողարկումը, ինչպես մենք ենք կարծում, անկասկած կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանն ու բարիդրացիության մթնոլորտի ձեւավորմանը։ Երբ հայտնվեն գործնական, նոր պահեր, մենք անպայման այդ մասին կտեղեկացնենք»,-ասել է նա նոյեմբերի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։

News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն