«ՌԴ-ին բրդում են դեպի պատերազմ Թուրքիայի հետ, քցում-բռնում է՝ հայերն էդքան արժե՞ն, թե չէ, իսկ այդ պատերազմում իրենք հաջողություն կունենա՞ն»
«Դելիմիտացիան ու դեմարկացիան հարց չեն լուծում առաջիկա 10-15 տարում։ Վրաստանի հետ մենք դելիմիտացիա ունենք, դեմարկացիա չենք կարողանում անել», այսօր ԱԺ լսումների ժամանակ ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նրա խոսքով՝ դա շատ դժվար պրոցես է։ «Եթե վաղը լինի լավ համաձայնագիր, սահմանը չի լինելու, դա տասնամյակների աշխատանք է։ Եվ Հայաստանի Հանրապետության սահմանները՝ փոքր, տված-չտված, ոչ ոք չի ճանաչելու։ Ու մենք վտանգի առաջ ենք` եթե չկա սահման, չկա ՀՀ, որովհետև հայտնի չէ՝ որտեղ է այն սկսվում ու վերջանում։ Ու անընդհատ մենք տալու ենք։ Այս փաստի առաջ են մեզ կանգնեցնում Ադրբեջանն ու Թուրքիան։ Մենք ունենք Ռուսաստանի պասիվ դիտարկումը, ունենք ՆԱՏՕ-ի լրիվ համաձայնությունը դեպի Թուրքիա։ ՌԴ-ն զգուշավոր է, իրեն բրդում են դեպի պատերազմ Թուրքիայի հետ, քցում-բռնում է՝ հայերն էդքան արժեն, թե՞ չէ, իսկ այդ պատերազմում իրենք հաջողություն կունենա՞ն, իրենց միակ զենքը միջուկային զենքն է»,- ասաց նա։
Ըստ Բագրատյանի՝ Էրդողանը վերջին ամիսներին երեք անգամ հայտարարել է միջուկային զենք ունենալու հրատապության մասին։ «Էսօր մեր վիճակը սարսափելի է, վաղն ավելի վատ է լինելու։ Մենք պիտի փոխենք էս իշխանությունը, տեսնենք ինչ է լինում։ Այսօր ինքը զենք ուներ, ես չեմ թաքցրել, տանեիր թափոնները շաղ տայիր սահմանին, ասեիր՝ դե անցիր գիծը։ Ինձ հարյուր անգամ միջազգային հաթակում քննադատեցին, բա ի՞նչ եք ուզում, եկեք պաշտպանեք մեզ։ Ո՞վ ա մեզ մի հատ փամփուշտ տալիս», ասաց նա։
Lragir.am