Ադրբեջան-Իրան հարաբերություններում առկա խնդիրները ցայսօր լուծվել չեն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Իրանցիներն աշխատում են «մտրակի և քաղցրաբլիթի» քաղաքականությամբ և, ըստ էության, մտրակի քաղաքականությունից հետո այժմ Ադրբեջանին առաջարկում են «քաղցրաբլիթը»:

Դա չի նշանակում, որ Իրան -Ադրբեջան հարաբերություններում խնդիրները լուծվել են: Ադրբեջանաիրանական սահմանը վերահսկվում է իրանական ուժեղացված ռազմական միավորների կողմից»,- ասաց նա։

Իրանագետը մեկ հանգամանք ևս ընդգծեց՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպումների ընթացքում, իրանական կողմը հստակ արձանագրում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումների բացառումն Ադրբեջանի կողմից։

«Այն ուղղակիորեն չի նշվում, բայց խոսվում է կարմիր գծերի, միջազգային սահմանների անփոփոխելիության մասին և այլն։ Իրանը որևէ պարագայում չի խոսել ազգերի ինքնորոշման մասին, դա բխում է այս պետության շահերից։ Մեկ այլ հանգամանք ևս, Խորհրդային միության փլուզումից հետո Արցախի հանրապետությունը հռչակել է իր անկախությունը նույն իրավական հիմքի վրա ինչ-որ Ադրբեջանը։ Հետևաբար, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը զուտ իրավական առումով չի ենթադրում Արցախի ամբողջականության մաս լինելու հանգամանք»,- նշեց Ոսկանյանը։

Իրանագետի կարծիքով՝ պետք է ձևավորել հայ-իրանական հակաահաբեկչական ինչ-որ կառույց, որը զորախումբ կունենա:

Politik.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն