Գործարար Ռուբեն Վարդանյանը ռուսական РБК լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է քաղաքական կարիերա սկսել։

Պատասխանելով հարցին՝ արդյոք պատրաստ է Հայաստանի նախագահ դառնալ, Վարդանյանը պատասխանել է, որ հիմա սուր կանգնած է Հայաստանի՝ որպես անկախ պետության պահպանման հարցը, այդ պատճառով, նման իրավիճակում երկրի ղեկավարի պատասխանատվության ստանձնման համար պետք է շատ համարձակ ու ռիսկի գնացող մարդ լինել։ «Եթե էլիտան միասնական հանդես գա և միասին որոշի, որ դա ճիշտ որոշում է, որ ես լինեմ, կամ մեկ ուրիշը, ցանկացած որոշում հնարավոր է, որովհետև պատրաստ եմ իմ ազգաի համար լինել և կոշկարար, և հավաքարար, և ղեկավար», – ասել է Ռուբեն Վարդանյանը։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն