Հայաստանի արտգործնախարարությունը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր խորը ցավակցությունն է հայտնել Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքում երեկ առավոտյան տեղի ունեցած փլուզման համար։ ԱԳՆ–ն թվիթերյան իր էջում գրառում է արել այս մասին։

«Վշտակցությամբ ընդունեցինք Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքում տեղի ունեցած ողբերգական պատահարի լուրը, որը տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել: Մեր ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու ծանոթներին, շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,–նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն