«Ցավոք լինում են միջադեպեր. պետք է պայմաններ ստեղծել իրավիճակի հանդարտեցման համար». Պուտինն Ալիևի հետ հանդիպմանը (տեսանյութ)
ՌԴ նախագահն ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը նշել է, որ կան միջադեպեր և խնդիրներ, որոնք պետք է կարգավորել:
Ինչ վերաբերում է Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, կքննարկենք այդ հարցը եռակողմ հանդիպմանը. մեզ շուտով կմիանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Պուտինն՝ ընդգծելով ռուս խաղաղապահները ակտիվ դերակատարությունը և ռուս-թուրքական կենտրոնի գործունեությունը:
«Ցավոք, կան խնդիրներ, միջադեպեր են տեղի ունենում, ցավոք մինչ օրս չի հաջողվում խուսափել զոհերից: Դրա համար էլ հավաքվել ենք, որպեսզի տեսնենք, թե ինչ է արվել և ինչ է պետք անել, որպեսզի ոչ միայն նման ոչինչ ի հայտ չգա, այլ ընդհակառակը, ստեղծվեն պայմաններ իրավիճակի հանդարտեցման և տարածաշրջանում իրավիճակի զարգացման համար, այնպես, որ թույլ կտա մարդկանց հանգիստ ապրել, իսկ երկրներին՝ զարգանալ»,- ասել է Պուտինը:
Tert.am