Պուտինը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը մի շարք առանցքային հարցերի շուրջ են պայմանավորվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները եռակողմ հանդիպման ընթացքում մի շարք առանցքային հարցերի շուրջ են պայմանավորվել։
«Դրանցից առաջինը մինչև տարեվերջ երկու պետությունների միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմների ստեղծումն է։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ, այդ մեխանիզմների ստեղծման համար ոչ մի խոչընդոտ չկա», – հայտարարել է ՌԴ նախագահը բանակցությունների արդյունքում:
Նա նշել է, որ կա նաև շատ կարևոր, զգայուն պա ՝ կապված մարդասիրական բնույթի հարցերի հետ։ «Այստեղ էլ մենք նկատելիորեն առաջ ենք շարժվել», – ասաց նա։
Պուտինը հայտնել է, որ կողմերը շատ մանրամասն խոսել են տնտեսական բնույթի հարցերի, տնտեսական կապերի զարգացման մասին: «Նախ և առաջ, որպես առաջին քայլ, խոսում էին տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին։ Դա վերաբերում է թե՛ երկաթուղին, թե՛ ավտոմոբիլային հաղորդակցությանը», – ասել է ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքով՝ առաջնորդները նաեւ պայմանավորվել են, որ երեք երկրների փոխվարչապետները հաջորդ շաբաթ հանդիպում կանցկացնեն Մոսկվայում: «Հաջորդ շաբաթ նրանք կհավաքվեն Մոսկվայում, որպեսզի ամփոփեն որոշ արդյունքներ և հայտարարեն ընդունված որոշումների մասին, որոնք մենք այսօր համաձայնեցրել ենք», – հայտարարել է նա:
Armeniatoday.news