Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եռակողմ բանակցությունների ընթացքում «շատ անկեղծ» զրույց է տեղի ունեցել սահմանագծման, սահմանազատման և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերի շուրջ:

«Այսօր շատ հանգամանալից, անկեղծ զրույց է տեղի ունեցել այդ հարցերի շուրջ։ Մենք բաց քննարկում էինք մեր ծրագրերը, երկու կողմերի մոտ անհանգստություն առաջացնող հարցերը։ Կարևորն այն է, որ այն լուծումները, որոնք մենք ընդունել ենք վեճերի, տարաձայնությունների կարգավորման գործում, Կարծում եմ, կնպաստեն նրան, որ Հարավային Կովկասում իրավիճակն ավելի անվտանգ և կանխատեսելի կլինի», – հայտարարել է նա։

«Նաև հայկական կողմից մենք տեսնում ենք նախադրյալներ ստեղծելու տրամադրվածություն, որպեսզի տարածաշրջանում իրավիճակն ավելի կանխատեսելի լինի», – ասել է Ադրբեջանի նախագահը: Նրա խոսքով՝ Բաքվում «տրամադրված են շրջել Հայաստանի հետ բազմամյա դիմակայության էջը, սկսել նորմալ փոխգործակցության փուլ»։

«Կարծում եմ, որ նման ձևաչափով մենք հասնում ենք մեր նպատակներին։ Ռուսաստանը Ադրբեջանի համար բարեկամ է, ռազմավարական գործընկեր, նույնիսկ ես կասեի ավելին, քան ռազմավարական գործընկերը։ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև վստահության մակարդակը նպաստում է նրան, որ մենք Հայաստանի հետ ամենազգայուն հարցերի հանգուցալուծում գտնենք», – հայտարարել է նա։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ հանդիպման արդյունքը «լավը կլինեն, որոնք չեն սպասի, և տարածաշրջանում իրավիճակն ավելի անվտանգ և կանխատեսելի կլինի»:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն