Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը տեղյակ չէ, թե ինչ ընթացակարգով են իրականացվում Հայաստանի տարածքով ադրբեջանական ինքնաթիռների թռիչքները:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին, թե Պաշտպանության նախարարությունը տեղեկացվա՞ծ է, արդյոք, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, թե ինչ հիմունքներով են ադրբեջանական ինքնաթիռները հատում Հայաստանի օդային սահմանը, վայրէջք կատարում Նախիջևանում, ապա Նախիջևանից վերադառնում, նորից Հայաստանի տարածքը օգտագործելով , դեպի Բաքու:

«Հիշում եմ մեկ անգամ մեծ աղմուկ բարձրացավ նույն խնդրի հետ կապված, երբ Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական օդանավ էր անցել: Քաղավիացիայի կոմիտեն հաղորդագրություն և հայտարարություն էր տարածել: Ես անձամբ մանրամասներին տեղյակ չեմ՝ ինչ ընթացակարգով են իրականացվում: Եթե դուք ավելի համապարփակ տեղեկություն եք ուզում ստանալ, կարող եք Քաղավիացիայի կոմիտե դիմել, իրենք և´ ընթացակարգերի, և´ ձեզ մտահոգող մյուս հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կներկայացնեն»,- նշեց Սարգսյանը:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն