Անդրանիկ Քոչարյանը խուսափեց Իշխանասարից ադրբեջանցիների հետ քաշվելու լուրերի մասին հարցից
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ադրբեջանցիներն Իշխանասարի հատվածում նահանջել են։ «Պաշտպանության փոխնախարարն այստեղ էր, ինչո՞ւ այդ հարցը չուղղեցիք նրան»,- հարցրեց Քոչարյանը։ Երբ լրագրողներն ասացին, որ փոխնախարարը խուսափեց պատասխանել այդ հարցին, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․ «Թույլ կտա՞ք միառժամանակ էլ ես խուսափեմ, որովհետև կան բաներ, որ արժե մեկ-մեկ խուսափել»։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այս հարցին ի պատասխան այսօր խորհրդարանում լրագրողներին ասել էր․ «Ձեր նախորդ անգամվա գրածի համաձայն ճողոպրեմ, մյուս անգամ կհանդիպենք»։
Lragir.am