Չինաստանը ողջունում է այն ջանքերը, որոնք Ռուսաստանը գործադրում է տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հրավիրված ճեպազրույցում հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջաո Լիծյանը՝ մեկնաբանելով Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի բարձր մակարդակով կայացած եռակողմ հանդիպումը:

«Չինաստանը ողջունում է Ռուսաստանի ջանքերը տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ: Չինաստանը հույս ունի, որ երկու կողմերը կգնան միմյանց ընդառաջ, տարաձայնությունները կհարթեն երկխոսության, խորհրդակցությունների միջոցով և միասին կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- նշել է նա:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն