«Ոչ մեկը չի ուզեցել հետ քաշվի։ Մենք նպաստավոր բարձունքների վրա անցել ենք Սյունիքի պաշտպանությանը՝ Նռնաձորից մինչև Խոզնավար։ Մենք երեք անգամ պոստերն առաջ ենք տվել, Կուբաթլուի հատվածում երեք անգամ առաջ ենք տվել, հետո Ռուսաստանը չի համաձայնել, պիտի մենք զբաղեցնեինք Խորհրդային միության մեր սահմանները», Սոչիի հանդիպման օրը Երեւանում լրագրողներին ասել էր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, պատասխանելով հայկական ուժերը հետ քաշելու մասին հարցին։

Մենք այսօր հավաքվել ենք, որ սահմանային բախումներ չլինեն, Սոչիում Նիկոլ Փաշինյանին բացատրել էր Պուտինը, այդպիսով հավաստելով իր առաջնորդությունը։

Զորքերը հետ քաշելու, կրակել-չկրակելու հրամանի շուրջ խոսակցությունները եկան-հանգեցին մի պարզ կետի՝ ո՞վ է տալիս հրամանները։ Եվ ո՞վ է այդ հրամանների կատարածուն։ Մարզպետի ասածը միակ դեպքը չէ շփման գծի երկայնքով։ Այնպես չէ, որ թշնամին մեզնից ուժեղ է, ասել էր նա։

Երեկ տեղեկություն տարածվեց, թե Բաքվի զինվորականները հետ են քաշվել Իշխանասարի հատվածից։ Հետ են քաշվել, թե ոչ, այդպես էլ պարզ չդարձավ, բայց խնդիրը երեւի Սոչիի գաղջ տպավորությունը «ցրելն էր»՝ Վլադիմիր Վլադիմիրովիչի ասածների հավաստիք։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն