Համացանցում մեծ տարածում է գտել Քաղպայմանագրի վերնախավի՝ Երեւանի քաղաքապետարանում արված լուսանկարը, որտեղ բոլորը նույն պոզայով են նստած՝ ձեռքերը միահյուսած։ Սա տարեց մարդկանց հիշեցրեց սովետական տարիները՝ երբ Գենսեկի օրինակով ամբող պալիտբյուրով մուգ կապույտ կոստյում էր հագնում կամ զոլավոր փողկապ էր կապում։ Այսպես ասած՝ առաջին դեմքի սահմանած դրեսկոդը կամ պարտադիր էր բոլորի համար, կամ՝ ցանկալի։ Եւ ոչ ոք չէր համարձակվում այդ ավանդույթից շեղվել՝ շեղվելն ինքնուրույնություն կնշանակեր, ինչն արգելված էր Սովետում։

Եւ շատ խորհրդանշական է, որ հենց Երեւանի քաղաքապետարանում էին ՔՊ-ականներն այդպես նստել՝ կարծես հասկացնելով, որ մեր թիմից-թայֆայից առանձնացող հայկմարությանները տեղ չունեն իշխանության մեջ եւ մենք եկել ենք ասելու, որ այսուհետ բոլորը պետք է ենթարկվեն Նիկոլ Փաշինյանի սահմանած կանոններին։

Ի դեպ, մեզ պատմեցին, որ ուրիշ, ավելի զավեշտական նմանակումներ էլ են անում ՔՊ-ում։ Օրինակ, մի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թզբեհ էր պահում եւ ամբողջ օրը ձեռքի մեջ դրա հատիկները հետ ու առաջ անում՝ հավանաբար նյարդերը հանգստացնելու համար, մյուս ՔՊ-ականներն էլ էին սկսել թզբեհ քաշել։ Նրանք ընդօրինակում են Փաշինյանի նստելու ձեւը, խոսքը, բառապաշարը, ծիծաղը, հայացքը, աշխարհի եւ հասարակության հանդեպ վերաբերմունքը։ Մենք շարունակ ասում ենք, թե հեղափոխական երիտասարդները ՀՀԿ-ին են սկսել նմանվել, պարզվում է՝ ոչ միայն ՀՀԿ-ին, այլ սովետական կոմկուսին։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն