Կենտրոնական Ասիայի կիևյան փորձագետ Մանսուր Միրովալևը The Daily Beast-ին հայտնել է. «Անցյալ տարի Պուտինը չօգնեց Հայաստանին՝ ՀԱՊԿ անդամ-երկրին», Ադրբեջանի հետ պատերազմում, այլ Ղարաբաղ ուղարկեց հազար ռուսական խաղաղապահերի, որպեսզի կանգնեցնի պատերազմը և ազդեցություն ունենա երկուր երկրների վրա, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի»:

Ընդ որում, Նինա Նեմցովայի հունվարի 7-ի՝ «Why Putin Just Raised a Massive Army Back From the Dead»  ընդարձակ հաղոր­դագրութ­յան մեջ չի նշվում Նիկոլ Փաշինյանի անունը: Թեպետ վիրավորական է, բայց միանգամայն տրամաբանական: 

Ուստիանի ու քաջ Նազարի երկխոսությունը տալիս է դրա բացատրությունը.

— Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜․․․ Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Ղազախստանից եկող Նազարբաևի քարվանը կտրի, բեր տունը լցրու..․ 

Կնիկը թե՝

— Ձենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա․․․։

Նազարը թե՝

— Անզգա՛մ կնիկ, ինչո՞ւ չես թող անում՝ ես գնամ քարվան կտրեմ, բերեմ տունը լցնեմ։

ՀԱՊԿ-ը և Փաշինյանը անտիպոդներ են: Ուղղակի, այնպես է ստացվել, որ իրեն հարսանիքի գեներալ են նշանակել, ընդամենը: Նա մեղավոր չէ, ՀԱՊԿ-ը նախքան, իբրև թե, իր նախաձեռնած խորհրդակցություններն անդամ-երկրների հետ, արդեն իսկ «ճանապարհին էր»: Եթե ոչ՝ ապա պետք է միայն հպարտանալ երկրի այսպիսի դուխով ու վճռական ղեկավար ունենալու համար: Ցավալիորեն, քաջ Նազարը մեր մշակույթն է:

Однажды свадебный генерал,

Вдоль по магистрали Гюмри-Ереван прошагал,

И армянскую он песню

По азербайджански напевал:

Քայլ արա, մերժիր Սերժին:

Իրականում կռիվը Սերժին մերժելու համար չէր, այլ սեփականությունը վերաբաշխելու և, հատկապես, ինչ-որ մեկի համար BMW առնելու համար. Բիլայն, Զանգեզուրի կոմբինատ, Ամուլսար… այս առանձնյակները հարգանքի արժանի են:

Իսկ ինչ վերաբերում է նշված փորձագետի հայտարարության հիմնաբառին, «Պուտինը չօգնեց», ապա այդ սադրիչ արտահայտությունը տեղին չէ: Դրա համար կարելի է բերել հազար փաստարկ: Մեկը նա է, որ հայ ժողովուրդը թուրքին գերադասեց «նախկիններից» (2021թ. ընտրություններից բացի էլի ինչ ապացույց է պետք դրա համար): Պուտինը չլինի, Աստված լինի, ի՞նչ կարող է անել:

Հ.Գ. Ըստ որոշ տեղեկությունների, 3600 ռուսական դեսանտային է ուղարկվել Ղազախստան: Մեկ ռուս դեսանտայինը բավարար էր, որպեսզի Գյումրիից սկսված քայլարշավին մասնակցող ընչաքաղցների ոտքերը կոտրեր, որ Երևան չհասնեին: 100 դեսանտայինը կբավականացնեին՝ բայրաքթարներին, ալիևներին ու էրդողան­ներին ոչնչացնելու համար: Դե, մտածեք, թե ինչու այդպես չի եղել: Բա աշխարհի ամենախելացի ազգն եք, չհաշված նախագահ ATOM-ը: Հուշում. ու՞մ վստահեն, նրա՞նց, ովքեր երեկ այդ երկրի դրոշն էին այրում, այսօր ոտքերը լիզում, թե՞ նրանց, ովքեր ասում են, թե Запад нам поможет: Չկողմնորոշված մեծամիտներ:

Գագիկ Վարդանյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն