Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանն ընտրվեցին ՀՌՀ անդամ
ՀՀ ազգային ժողովը Հակոբ Հակոբյանին և Արթուր Մանուկյանին ընտրեց Հեռուստատեսությանն և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Թե Հակոբ Հակոբյանը, թե Արթուր Մանուկյանը ստացել էին 68 կողմ ձայներ:
Նրանք երդմամբ ստանձնեցին անդամի պաշտոնները: Նրանց թեկնածությունները ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Lragir.am